շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպացի դաշնակիցներն Ուկրաինայում զորքերի տեղակայման ճշգրիտ պլաններ և հստակ ճանապարհային քարտեզ ունեն. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Եվրոպացի դաշնակիցներն Ուկրաինայում զորքերի տեղակայման ճշգրիտ պլաններ և հստակ ճանապարհային քարտեզ ունեն. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Ուկրաինայի եվրոպական դաշնակիցներն աշխատում են Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնության դեպքում Ուկրաինայում զորքերի պոտենցիալ տեղակայման բավականին ճշգրիտ պլանների և հստակ ճանապարհային քարտեզի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տեղեկացնում էThe Financial Times-ը:

Նրա խոսքով՝ նման ձեռնարկը կարժանանար Միացյալ Նահանգների լիակատար աջակցությանը:

«Անվտանգության երաշխիքներն առաջնահերթ և բացարձակապես անհրաժեշտ են: Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք, և մենք համաձայնություն ունեինք Սպիտակ տան հետ ... և այս աշխատանքը շատ լավ առաջ է գնում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ եվրոպացի առաջնորդներն աշխատում են «բազմազգ զորքերի տեղակայման և ամերիկացիների սատարման» համար:

«Անշուշտ, դա միշտ պահանջում է համապատասխան երկրի քաղաքական որոշումը, քանի որ զորքերի տեղակայումը որևէ պետության կարևորագույն ինքնիշխան որոշումներից է: Բայց հրատապության զգացումն անչափ մեծ է: Դա առաջ է գնում: Դա իրոք ձև է ստանում: Նախագահ Թրամփը մեզ վստահեցրել է, որ կլինի ամերիկյան ներկայություն՝ որպես աջակցման մաս: Դա հստակ և բազմիցս հաստատվել է»,-նշել է նա:

  • Կիսվել: