հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Եվրատեսիլ»-ի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը

«Եվրատեսիլ»-ի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը

Եվրատեսիլ 2025-ի շուրջ խոշոր սկանդալ է ծագել. մրցույթի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը Շվեդիայում այս տարի կայանալիք շոուին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նրանք երկրին մեղադրում են «պաղեստինցիների դեմ ցեղասպանության, ապարտեիդի տարիների և ռազմական օկուպացիայի համար»։

«Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) արդեն ցույց է տվել, որ ի վիճակի է քայլեր ձեռնարկել, երբ 2022 թվականին Ռուսաստանին բացառեց մրցույթից: Մենք չենք ընդունում Իսրայելի հետ կապված այս երկակի ստանդարտները: Ռուսաստանի համար չի կարող լինել մեկ կանոն, իսկ Իսրայելի համար՝ բոլորովին այլ կանոն: Ռմբակոծում ես, ուրեմն դուրս ես մնում»,- ասվում է նամակում:

Ստորագրությունները տվել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Մեյ Մյուլլերը (Մեծ Բրիտանիա, 2023թ.), Չարլի ՄաքԳեթիգանը (Իռլանդիա, 1994թ.), Ֆերնանդո Տորդոն (Պորտուգալիա, 1973թ.) և այլք:

  • Կիսվել: