կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Եվրոպական միությունն աշխատում է հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթի մշակման ուղղությամբ:  Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։

Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի հետ կապված աշխատանք է սկսվել։
 
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է խստացնի սահմանափակումները գազի ներմուծման ոլորտում և անջատի ռուսական մի շարք բանկեր SWIFT համակարգից, մասնավորապես՝ «Գազպրոմբանկը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև էմբարգո սահմանել այն տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել արդյունաբերության մեջ:

  • Կիսվել: