հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Եվրամիությունը Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ ու համր դառնում․ Բերիվան Ասլան

Եվրամիությունը Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ ու համր դառնում․ Բերիվան Ասլան

Ավստրիայի խորհրդարանի  Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետևանքները Եվրոպայի վրա։ Ինչպես գրում է ermenihaber կայքը, Բերիվան Ասլանը կարծում է, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա զգացվում է դրա ազդեցությունը (վառելիք, սննդամթերք, գնաճ և այլն)։

«Մինչ այժմ Եվրոպան Պուտինին «կառավարում էր» բնական գազի և աշխարհաքաղաքական գործոններով։ Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանին՝ փախստականների հարցով։ Արդյունքում թե Էրդողանի և թե Պուտինի կառավարությունները եվրադատարանի կողմից դատապարտվել են մարդու իրավունքների խախտումների համար: Իհարկե, Եվրամիությունը գիտի, թե որքան հակաժողովրդավարական են երկու կառավարություններն էլ, բայց, բայց իր շահերից ելնելով, մեկի հանգամանքը շահարկում է ավելի շատ, մյուսինը՝ ավելի պակաս»,- կարծում է Բերիվան Ասլանը։ 

 

Վերջինս դժգոհում է, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում. Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ և համր դառնում։ Այդուհանդերձ ավստրիացի պատգամավորի համոզմամբ՝ Էրդողանի վերադարձի հնարավորությունները արդեն սպառվել են, տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հասել է իր գագաթնակետին, եվրաինտեգրման հարաբերությունները վերջին տարիներին սողեող վիճակում են։ Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի, որպեսզի մնա իշխանության ղեկին և շտկի իրավիճակը։

  • Կիսվել: