շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար  Կայա Կալլասը։

Վրաստանում արդեն մի քանի օր է, ինչ լայնածավալ ցույցեր են ընթանում, ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է օգտագործում։

Եվրոպական դիվանագիտության նորանշանակ ղեկավարը նաև չի բացառում, որ եվրոպական երկրները կարող են զինվորականներ ուղարկել Ուկրաինա: Այդ մասին նա հայտարարել է իտալական ANSA գործակալությանը։ Նրա կարծիքով՝ եվրոպացի զինվորները կարող էին վերահսկել հրադադարի ռեժիմը կողմերի միջև կնքված պայմանագրի դեպքում։ 

  • Կիսվել: