շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրամիությունը դատապարտել է Էկվադորում նախագահի թեկնածուի սպանությունը

Եվրամիությունը դատապարտել է Էկվադորում նախագահի թեկնածուի սպանությունը

Եվրամիությունը խստագույնս դատապարտում է Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի  սպանությունը։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Բռնության այս ողբերգական գործողությունը նաև ոտնձգություն է Էկվադորում ինստիտուտների և ժողովրդավարության դեմ: ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Էկվադորի կառավարությանն ու ժողովրդին, մասնավորապես, պարոն Վիլյավիսենսիոյի  ընտանիքին, այս դժվարին պահին: Այս զազրելի հանցագործության մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 10-ին Բրյուսելում։

Բորելը նշել է, որ ընտրություններում բոլոր թեկնածուներին պաշտպանելու ուժեղ միջոցները վճռորոշ են ազատ ժողովրդավարական ընտրական գործընթաց ապահովելու համար։

 Եվրոպական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու էկվադորյան ժողովրդավարությանը և օգնելու խաղաղ ժողովրդավարական ընտրություններ ապահովելու ջանքերին։

  • Կիսվել: