կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, պաշտպանական կազմակերպություն չէ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անվտանգության կազմակերպություն չենք։ Հարցը քննարկվում է ՆԱՏՕ-ի և առանձին երկրների համատեքստում, բայց ոչ ԵՄ-ի՝ որպես կազմակերպության»,- ասել է պաշտոնյան։

Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային մի քանի ոլորտում, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ֆինանսավորելով սպառազինությունների մատակարարումները։

  • Կիսվել: