երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրամիությունն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթի վրա

Եվրամիությունն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթի վրա

Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով: Մարտի 2-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։

«Մենք արդեն սահմանել ենք հզոր պատժամիջոցներ: Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Մարտի 4-ին կլինի (Եվրամիության երկրների) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հատուկ նիստ ԱՄՆ-ի պետքարտուղար (Էնթոնի) Բլինկենի հետ»,- ասել է նա:

Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն խոշոր գործարարներին, պատրաստվում են հատուկ ցուցակներ:

  • Կիսվել: