Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը վնասակար է հենց ԵՄ-ին. Ֆիցո
Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը վնասակար է հենց ԵՄ-ին։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Նրա խոսքով՝ Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա ինքն իր վրա՝ կարգուկանոն հաստատելով իր տնտեսությունում, արտաքին քաղաքականության մեջ, պաշտպանական կարողություններում և Եվրահանձնաժողովի ղեկավարության մեջ։
«Միայն այդ դեպքում է հերթը հասնում որոշակի պատժամիջոցների քաղաքականության, որը ոչ մեկին օգուտ չի բերել, միայն մեզ է վնասել»,-նշել է Սլովակիայի վարչապետը:



