Եվրախորհրդարանը Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը Ռուսաստանի ռազմական հանցագործություն է ճանաչել
Եվրախորհրդարանի պատգամավորները հունիսի 14-ին դատապարտել են ռուսական զորքերի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը։ Այս մասին ասվում է Ստրասբուրգում կայացած նիստից հետո Եվրախորհրդարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Եվրոպացի քաղաքական գործիչներն ամբարտակի պայթեցումը համարել են Ռուսաստանի ռազմական հանցագործություն։ Նրանք նշել են, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Եվրախորհրդարանը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ եւ կալանել ռուս օլիգարխների սառեցված ակտիվները՝ հանուն Ուկրաինայի վերականգնման։