երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին օրինագծին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին օրինագծին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին հրահանգին: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի տարածած հաղորդագրության համաձայն:

Սյսպես՝ նշվում է, որ նպատակը բոլոր անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների կիրառումը ներդաշնակեցնելն է:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 543 պատգամավոր, դեմ է քվեարկել 45-ը, ևս 27 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը։

Օրինագիծը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այլև ԵՄ-ի սահմանած ցանկացած սահմանափակումներին, ներառյալ ակտիվների սառեցումը, զենքի մատակարարման էմբարգոն, ճանապարհորդության արգելքները և այլն:

Նախաձեռնությունը երաշխավորում է, որ պատժամիջոցները խախտած անձինք քրեական պատասխանատվություն կկրեն` ընդհուպ հինգ տարվա ազատազրկում, իսկ ընկերությունները կտուգանվեն:

 

  • Կիսվել: