երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրախորհրդարանը երկու բանաձև է ընդունել և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանը երկու բանաձև է ընդունել և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

 Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
 
Նրա խոսքով` բանաձևերով ԵՄ-ին կոչ է արվում նաև պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:
 
Բանաձևը նախատեսում է ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Բացի այդ, ԵՄ-ին կոչ է արվում կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: