շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կընդունի Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի նոր քայլեր

Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կընդունի Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի նոր քայլեր

 Եվրահանձնաժողովը մեկ շաբաթ հետո կընդունի Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ: Սեպտեմբերի 6-ին Associated Press գործակալությանը տված հարացազրույցում այդ մասին հայտնել Է Էներգետիկայի եվրակոմիսար Քադրի Սիմսոնը: Նրա խոսքով՝ պլանի հրապարակմանը կնախորդի սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի երկրների Էներգետիկայի նախարարների հանդիպումը: Փաթեթին հավանություն կտրվի, ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 14-ին:

«Մենք գիտենք, որ կան գագաթնակետայն բեռնվածություններ, երբ տնատիրությունները եւ ձեռնակություններն արձանագրում են (Էներգիայի) անհավանական բարձր գներ:

Մասնակիորեն առաջարկությունը կլուծի գագաթնակետային ժամերի խնդիրը եւ թե ինչպես կիրականացվի պահանջարկի կրճատումը այդ կոնկրետ ժամանակային հատվածներում»,- մեջբերում Է գործակալությունը Սիմսոնի խոսքը: Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ԵՀ-ն պատրաստում Է Եվրամիությունում Էլեկտրականության սպառման կճատման եւ Ռուսաստանից խողովակաշարային գազի գների առավելակետի սահմանման առաջարկություններ:

ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագրերի համակարգը, որը գոյություն ուներ տասնյակ տարիներ, բայց Եվրահանձնաժողովի կողմից վերացվեց սկսած 2009 թականից ԵՄ-ի շուկայում Ռուսաստանի նկատմամբ մի ամբողջ շարք կանոնավորող խտրական նորմաների ընդունման միջոցով, կայուն կերպով ապահովում Էր Եվրամիության կարիքների ավելի քան 40 տոկոսը Եվրոպայում ամենաԷժան վառելիքով այլընտրական մատակարարների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: