շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը բարդացնում է ՌԴ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը

Եվրահանձնաժողովը բարդացնում է ՌԴ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը

Ռուսաստանի հետ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կասեցման դեպքում ռուսների համար Շենգենյան վիզայի արժեքը 35 եվրոյից կբարձրանա մինչև ստանդարտ 80, իսկ մշակման ժամկետը կկազմի մոտ 15 օր, բացառիկ դեպքերում՝ փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ մինչև 45 օր: Այս մասին ասված է  Եվրահանձնաժողովի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վիզային համաձայնագիրը  կասեցնելու առաջարկության մեջ, տեղեկացում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ այսօր Եվրահանձնաժողովն առաջարկներ է ներկայացրել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Այդ առաջարկները վաղը՝ սեպտեմբերի յոթին, կհաստատվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից, իսկ սեպտեմբերի 12-ին որոշումը կարող է ուժի մեջ մտնել։

  • Կիսվել: