շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրահանձնաժողովի ղեկավարը հնարավոր է դառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար. Ստոլտենբերգը հեռանում է

Եվրահանձնաժողովի ղեկավարը հնարավոր է դառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար. Ստոլտենբերգը հեռանում է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին: Սեպտեմբերին կավարտվի Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին գրել է The Sun-ը։

ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են արել ֆոն դեր Լեյենին գլխավորել դաշինքը արդեն հոկտեմբերին։

Նշվում է, որ Լեյենի նշանակումը մեծ հավանականություն ունի բախվելու առաջին հերթին Մեծ Բրիտանիայի դիմադրությանը: Ըստ The Sun-ի՝ Լոնդոնը մտադիր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուշադրությունը հրավիրել 2013-ից 2019 թվականներին Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարության պաշտոնում ֆոն դեր Լեյենի ցածր գործունեության վրա։

  • Կիսվել: