ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է այն երկրների ցանկը, որոնցից 2025-ին ստացել է ամենամեծ քանակի դիմումները։ Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ եվրադատարանում քննվում է 62.850 գործ, որից 21.800-ը (34.7%) վերաբերում է Թուրքիային, գրում է ermenihaber.am-ը:

Փաստացի, ընդհանուր գործերի մեկ երրորդը պատկանում է Թուրքիային և այդ ցուցանիշով Թուրքիան դարձել է ՄԻԵԴ-ում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը։

Թուրքիայից հետո երկրորդ ամենաշատ քննվող գործեր ունեցող երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է (8300)։

Եռյակը եզրափակում է Ուկրաինան (7450 դիմում): Վերջինիս հաջորդում է Ռումինիան (3850 դիմում), Լեհաստանը (3000 դիմում) և 6-րդ տեղում Հունաստանը (2750 դիմում)։

 

  • Կիսվել: