երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Եթովպիայում կրկին մարտեր են ընթանում անցած ամիս հաստատված հրադադարից հետո

Եթովպիայում կրկին մարտեր են ընթանում անցած ամիս հաստատված հրադադարից հետո

Ինտենսիվ մարտեր են ընթանում Եթովպիայի Ամհարա նահանգում:

Դեռևս նոյեմբերին բռնկված բախումները Տիգրեյ շրջանում տարածվում և խոշոր մասշտաբներ են ստանում:
 
Պաշտոնական աղբյուրի տվյալներով՝ երկրի դաշնային ուժերը, ինչպես նաև Ամհարայի շրջանային զորքերը երեք ճակատով ներգրավվել են Տիգրեյում ապստամբների դեմ մարտերում:
 
Բախումները շարունակվում են, թեև կառավարությունը հայտնել էր, որ անցյած ամիս միակողմանի կերպով հաստատված հրադադարը դեռևս ուժի մեջ է: 
 
Կողմերը բախումները սրելու մեջ միմյանց են մեղադրում: Իրավիճակը սկսել է լարվել, երբ Տիգրեյի Ժողովրդական ազատագրական ճակատի ապստամբները վերահսկողություն են հաստատել շրջանի մեծ մասում՝ հունիսին խոշորածավալ հարձակումներ նախաձեռնելով կառավարական բանակի դեմ:

  • Կիսվել: