հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա. Հունաստանի վարչապետ

Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին, գրում է ermenihaber.am-ը:

Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի 2020-ի ամառվա համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպմաը Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:

«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուն, և դա 2 երկրների շահերից է բխում: Բայց եթե Թուրքիան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, ապա պատասխանը կստանա, դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա, որ միգրանտների խնդիրը զենքի վերածվի (Թուրքիայի կողմից-խմբ.) և կրկնվեն 2020-ի մարտի դեպքերը»,- ասել է Հունաստանի վարչապետը:

 

  • Կիսվել: