հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն՝ ինքն այն պատրաստել է. Զելենսկի

Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն՝ ինքն այն պատրաստել է. Զելենսկի

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զանգերը օտարերկրյա առաջնորդներին, թե, իբր, Ուկրաինան ռադիոակտիվ «կեղտոտ ռումբով» գրոհներ է պատրաստում, նշանակում են, որ Ռուսաստանն ինքն է նման հարված պատրաստում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է երեկոյան ուղերձում, որի տեքստը հրապարակվել է նախագահի Գրասենյակի կայքում։

«Եթե Ռուսաստանը զանգահարում եւ ասում է, որ Ուկրաինան, իբր, ինչ-որ բան է պատրաստում, դա մի բան է նշանակում՝ Ռուսաստանն այդ ամենն արդեն պատրաստել է,- ասել է Զելենսկին։- Ուստի, երբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսային կարուսել է կազմակերպում եւ զանգահարում է արտաքին գործերի նախարարներին՝ հեքիաթներ պատմելով այսպես կոչված «կեղտոտ» միջուկային ռումբի մասին, բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Հասկանում են, թե ով է ամեն մի կողտոտ բանի աղբյուրն այս պատերազմում»։

Նշենք, որ Ուկրաինան հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին՝ այցելել այն օբյեկտներ, որտեղ, ինչպես պնդում են Ռուսաստանում, կարող է ստեղծվել այսպես կոչված «կեղտոտ ռումբ»՝ ռադիոակտիվ նյութ պարունակող պայթուցիկ սարք։

  • Կիսվել: