շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եթե Պուտինի և Զելենսկիի հանդիպումը մոտ ապագայում չկայանա, ապա գնդակը կրկին եվրոպացիների և ամերիկացիների դաշտում կլինի. Մերց

Եթե Պուտինի և Զելենսկիի հանդիպումը մոտ ապագայում չկայանա, ապա գնդակը կրկին եվրոպացիների և ամերիկացիների դաշտում կլինի. Մերց

Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպումը մոտ ապագայում չկայանա, ապա գնդակը կրկին եվրոպացիների և ամերիկացիների դաշտում կլինի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ սպառնա4լով խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կանադայի վարչապետ Մարկ Քառնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերցը, մասնավորապես, ասել է. «Մենք ակնկալում ենք, որ երկու շաբաթվա ընթացքում տեղի կունենա Զելենսկիի և Պուտինի հանդիպումը: Եթե նման հանդիպում չկայանա, ինչպես համաձայնեցված էր Թրամփի և Պուտինի միջև, ապա գնդակը կրկին կհայտնվի մեր դաշտում, ես նկատի ունեմ եվրոպացիներին և ամերիկացիներին։ Այդ դեպքում մենք կրկին կքննարկենք այս հարցը»:

  • Կիսվել: