երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել. Զելենսկի

Եթե պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հանուն խաղաղության պատրաստ չէ փոխել Ուկրաինայի սահմանները։ 

«Մենք պատրաստ ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում, եթե մենք պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել: Այդ դեպքում ինչո՞ւ են զոհվել», - ասել է պետության ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին տարածք տրվի,ապա  այնտեղ կանգ չի առնի, ինչպես Ղրիմի գրավումից հետո կանգ չի առել»։

«Եվ հետո պարզապես նրանց հանգստանալու ժամանակ տվեք՝ 2-3 տարի հետո նոր հարձակումից առաջ: Մենք սրան համաձայն չենք»,- հավելել է նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: