կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները չվճարեն, ԱՄՆ-ն նրանց չի պաշտպանի. Թրամփ

Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները չվճարեն, ԱՄՆ-ն նրանց չի պաշտպանի. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները չվճարեն դաշինքին իրենց հասանելիք վճարները, ապա ԱՄՆ-ն նրանց չի պաշտպանի։

«Ես ասացի, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է վճարեն իրենց հաշիվները, եթե չվճարեն, մենք չենք պատրաստվում պաշտպանել ձեզ»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի էջում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը։

Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ին դուրս բերելու նախկին նախագահի սպառնալիքն իրական է, այս քայլը չափազանց բացասական հետևանքներ կունենա երկրի և ողջ աշխարհի համար։

  • Կիսվել: