Եթե Մակրոնը իսկապես ցանկանում է լուրջ զրույց ունենալ Պուտինի հետ, ապա պարզապես պետք է զանգահարի. Լավրով
Սա անմիտ դիվանագիտություն է։ Եթե Մակրոնը իսկապես ցանկանում է լուրջ զրույց ունենալ Պուտինի հետ, ապա պարզապես պետք է զանգահարի: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը միշտ կվերցնի հեռախոսը և չի անտեսի իսկապես լուրջ առաջարկները։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ պատրաստվում է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ


