ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե «Հեզբոլլահ»-ը մտնի պատերազմի մեջ, Լիբանանի համար հետևանքները կործանարար կլինեն. Նեթանյահուն նախազգուշացրել է

Եթե «Հեզբոլլահ»-ը մտնի պատերազմի մեջ, Լիբանանի համար հետևանքները կործանարար կլինեն. Նեթանյահուն նախազգուշացրել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է երկրի հյուսիսային սահմանի զինվորների հետ և նախազգուշական խոսքեր հղել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը՝ Լիբանանի հետ սահմանին շարունակվող բախումների ֆոնին: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Եթե «Հեզբոլլահ»-ը որոշի մտնել պատերազմի մեջ, ապա կձգտի երկրորդ լիբանանյան պատերազմին», - ասել է Նեթանյահուն՝ հղում անելով 2006 թվականին Լիբանանի հետ Իսրայելի պատերազմին:

««Հեզբոլլահ»-ն իր կյանքի սխալն է գործելու: Մենք կհարվածենք նրան այնպիսի ուժով, որը նույնիսկ չի կարող պատկերացնել: «Հեզբոլլահ»-ի և Լիբանանի համար դրա հետևանքները կործանարար կլինեն», - շարունակել է Նեթանյահուն:

 

  • Կիսվել: