Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Պուտին
Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:
«Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը»,- ասել է ՌԴ նախագահը։
«Իհարկե, հարցեր են ծագում՝ կապված հումանիտար բաղադրիչի, մեր խաղաղապահների մանդատի հետ։ Մանդատը դեռ ուժի մեջ է։ Մարդասիրական բնույթի, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումները կանխելու հարցը, իհարկե, չի վերացել։ Ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել են և ասում են, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով։ Ավելին, ընդհակառակը, հուսով եմ, որ շահագրգռված են, որ այս գործընթացը հարթ ընթանա»,- ասել է Պուտինը։