Եթե Եվրոպան չխոչընդոտեր, Ուկրաինայի հակամարտությունն արդեն ավարտված կլիներ. Հունգարիայի վարչապետ
Ուկրաինայի հակամարտությունն արդեն ավարտված կլիներ, եթե Եվրամիությունը չխոչընդոտեր կարգավորման գործընթացը։ Այս մասին, ելույթ ունենալով Բուդապեշտում «խաղաղության երթի» մասնակիցների առջև, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Եթե Բրյուսելը չխոչընդոտեր ԱՄՆ նախագահի խաղաղարար առաքելությունը, պատերազմն արդեն ավարտված կլիներ։
Բոլորը գիտեն, որ եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, պատերազմը նույնիսկ չէր սկսվի։ Իսկ եթե նրանք չխոչընդոտեին, արդեն խաղաղություն կլիներ»,նշել է նա:


