Եթե Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի, Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի. Մահչուփյան
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության գործադիր խորհրդի անդամ, հայազգի Էթյեն Մահչուփյանն ասել է, որ եթե Ահմեդ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը նորից կգրվի, տեղեկացնում է Gazete duvar-ը:
Մահչուփյանն ասել է. «Եթե Ահմեդ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով անցել է, ապա մեր ոչ վաղ անցյալի պատմությունը կվերաշարադրվի: Ես գիտեմ դա, որովհետև լսել եմ որոշ բաներ, սակայն պատմելն իմ գործը չէ»:
Նա նշել է նաև, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունն «Ազգայնական շարժում» կուսակցությունից ավելի շատ է, քան այս կուսակցության կախվածությունը նախագահից: