Եթե այս ծրագիրը ստորագրվի, ՌԴ-ն այս պшտերազմից դուրս կգա որպես լիակատար հաղթող․ Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ 2022 թվականին Կիևին առաջարկված խաղաղության պայմանները զգալիորեն ավելի լավն էին, քան ներկայում առաջարկվածները։
Նա հայտարարել է, որ Սլովակիան աջակցում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված ծրագրին, որը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն։
«Եթե այս ծրագիրը ստորագրվի, Ռուսաստանը այս պատերազմից դուրս կգա որպես լիակատար հաղթող և բարոյապես, և տնտեսապես ամրապնդված»,-ընդգծել է Սլովակիայի վարչապետը:


