հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե 2022-ի ամռանը անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանանք, ուրեմն Եվրոպան փորձում է մեզ խաբել. Ուկրաինայի ԱԳ նախարար

Եթե 2022-ի ամռանը անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանանք, ուրեմն Եվրոպան փորձում է մեզ խաբել. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ 2022 թվականի ամռանը։ Մերժումը կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել Կիևին։

Այս մասին Financial Times-ին ասել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

«Եթե մենք թեկնածուի կարգավիճակ չստանանք, դա միայն կնշանակի, որ Եվրոպան փորձում է մեզ խաբել, և մենք չենք պատրաստվում դա կուլ տալ»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով, այսօր Ուկրաինան միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդիկ զոհվում են այն արժեքների համար, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն։

«Եվ ես կարծում եմ, որ դա պետք է հարգել»,- հավելել է Կուլեբան։

  • Կիսվել: