հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիայի կասկածների պատճառով

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիայի կասկածների պատճառով

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն իր պաշտոնաթողության մասին է հայտարարել կոռուպցիոն սկանդալի ֆոնին: 

«Դատախազության կողմից այսօր հրապարակված կասկածները չեն նշանակում, որ ինչ-որ մեկը մեղավոր է, բայց դրանք անխուսափելիորեն լուրջ ստվեր են գցում բոլոր ներգրավվածների վրա: Նման իրավիճակում ճիշտ որոշումը հրաժարականն է, ինչը հնարավորություն կտա լույս սփռել բոլոր հանգամանքների վրա և հասնել պարզության»,- բացատրել է վարչապետը:

Նշենք, որ Էստոնիայի դատախազությունը և անվտանգության ոստիկանությունը հունվարի 12-ին Ցենտրիստական կուսակցության անդամների հանցագործությունների կատարման վերաբերյալ կասկածներ էին ներկայկացրել: Ֆինանսների նախարար Քերստի Կրախտի խորհրդական Միխայիլ Կորբը, գործարար Հիլլար Թեդերը և ևս երկու անձ կասկածվում են կոռուպցիայի համար մեղադրվող գործարար Պորտո Ֆրանկոյին 39,3 միլիոն եվրոյի կառավարական վարկ տրամադրելու համար: Պայմանն այն էր, որ վարկից 1 միլիոն եվրո պետք է նվիրաբերվեր Էստոնիայի վարչապետի ղեկավարած Ցենտրիստական կուսակցությանը:

Ռատասը Էստոնիայի կառավարությունը գլխավորում է 2016-ի նոյեմբերից:

 

  • Կիսվել: