Էստոնիան հայտնել է ռուսական երեք կործանիչների կողմից իր օդային տարածքի խախտման մասին
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Վայնդլոո կղզու մոտակայքում երեք ռուսական МиГ-31 կործանիչներ առանց թույլտվության մտել են Էստոնիայի օդային տարածք՝ մնալով Էստոնիայի օդային տարածքում մոտ 12 րոպե, հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ERR-ը։
Նշվումէ , որ Էստոնիայի Արտգործնախարարությունը կանչել է Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել։
Սա այս տարի ռուսական ինքնաթիռների կողմից Էստոնիայի օդային տարածքի չորրորդ խախտումն է։


