երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ես մահանում եմ. Սաակաշվիլի

Ես մահանում եմ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելով՝ մահանում է։ Քաղաքական գործիչը հոդված է գրել Politico հրատարակության համար, որը հանձնել է փաստաբանի միջոցով։

«Երբ ես վերադարձա Վրաստան 2021 թվականի հոկտեմբերին, ութ տարվա աքսորից հետո՝ աջակցելու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններին, ես առողջ, եռանդուն 54-ամյա տղամարդ էի: Այնուհետև ինձ անմիջապես ձերբակալեցին վրացական իշխանությունները: Այդ ժամանակվանից ի վեր ես կալանքի տակ եմ, առողջությունս արագ վատացել է, ես հիմա քաղբանտարկյալ եմ, և ես մեռնում եմ»,- ասել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն այժմ տառապում է « բանտում ձեռք բերած 20-ից ավելի լուրջ հիվանդության պատճառով»:

Քաղաքական գործիչը պնդել է, որ իր հավանական մահը Վրաստանում «քաղաքական քաոս» կառաջացնի, իսկ Ռուսաստանում դա, իբր, հաղթանակ կհամարեն: Նա նաև իր առողջական վիճակի համար մեղադրել է Մոսկվային։

  • Կիսվել: