Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի
Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պետք է այնտեղ լինենք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշում կայացնենք»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ այն, ինչ ինքը պատրաստվում է ասել Պուտինին, ավելի փոքր նշանակություն ունի, քան արդյունքները։
«Խոսքը բառերի մասին չէ։ Ինչ ես նրան կասեմ կամ ինչ նա է ուզում ասել ինձ, նշանակություն չունի։ Արդյունքներն ունեն նշանակություն։ Ահա և վերջ»,- ասել է ուկրաինացի առաջնորդը։



