շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես որևէ բան չեմ արել բանակի ղեկավարին թշնամացնելու համար․ Պակիստանի վարչապետ

Ես որևէ բան չեմ արել բանակի ղեկավարին թշնամացնելու համար․ Պակիստանի վարչապետ

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը Al Jazeera-ին ասել է, որ ինքը «խնդիր չունի» երկրի բանակի ղեկավարի հետ, սակայն մեղադրել է բանակի շտաբի պետ գեներալ Ասիմ Մունիրին, որ «փորձում է խանգարել իրեն վերադառնալ իշխանության»:

«Ես նրա հետ որևէ խնդիր չունեմ, բայց նա կարծես խնդիր ունի ինձ հետ», - ասել է Խանը շաբաթ օրը տված հարցազրույցում այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է, որ կօգտագործի բանակի օրենքը՝ դատելու նրա «Արդարության շարժում» կուսակցության կողմնակիցներին՝  ռազմական օբյեկտների վնասման մեջ ներգրավվելու համար:

«Ես որևէ բան չեմ արել բանակի ղեկավարին թշնամացնելու համար, բայց կա մի բան, որը նա ունի իմ դեմ, որը ես չգիտեմ», - ասել է նախկին վարչապետը մեկ շաբաթ անց, երբ նա մեղադրել էր գեներալ Մունիրին իր ձերբակալության հրամանագրի համար։

Մայիսի 9-ին Իմրան Խանը բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից։ Նա ու նրա կինը՝ Բուշրա Բիբին, մեղադրվում են կոռուպցիայի և Al Qadeer Trust-ի՝ ընտանեկան հիմնադրամի օգտագործման, պետական բյուջեից 50 միլիարդ պակիստանյան ռուփի (մոտ 175 միլիոն դոլար) յուրացնելու համար՝ Ալ Քադիր համալսարանի ստեղծման ժամանակ:

Հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Իսլամաբադի Գերագույն դատարանն 8 օրով կալանովորել էր Խանին։ Դրանից հետո Պակիստանում սկսվել էին նրա կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերը։ Dawn պորտալի տվյալներով՝ երկրի տարբեր շրջաններում բողոքի ցույցերի արդյունքում ավելի քան 1000 մարդ էր բերման ենթարկվել։ Մայիսի 11-ին Պակիստանի դատարանը քաղաքական գործչի ձերբակալությունն անօրինական էր ճանաչել ու կարգադրել նրան անհապաղ ազատել կալանքից։ Մայիսի 15-ին Բիշրա Բիբին էր գրավի դիմաց ազատ արձակվել։

 

  • Կիսվել: