Ես նման առաջարկ չեմ ստացել, բայց ուրախ կլինեի․ Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջոցով միջուկային զենք ձեռք բերելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է լրագրողների դիտարկմանը, թե Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան փորձում է միջուկային զենք ձեռք բերել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջոցով։
Ի պատասխան՝ Զելենսկին ասել է. ՛՛Ես նման առաջարկ չեմ ստացել, բայց ուրախ կլինեի՛՛:
Ուկրաինայի նախագահ նշել է, որ ինքը խաղեր չի խաղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես պատրաստ եմ հանդիպել և խոսել։ Բայց ոչ Ռուսաստանում կամ Բելառուսում, քանի որ նրանք դաշնակիցներ են այս պատերազմում։ Բելառուսը պասիվ ագրեսոր է։ Նրանք մեզ վրա հարձակվեցին Բելառուսի տարածքից»,-ասել է Ուկրաինայի նախագահը:


