երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ես կոշտ կլինեմ Ձեզ հետ, բայց միայն տեսախցիկների առջև. նոր գիրքը բացահայտել է Թրամփի խոսքը՝ ուղղված Պուտինին

Ես կոշտ կլինեմ Ձեզ հետ, բայց միայն տեսախցիկների առջև. նոր գիրքը բացահայտել է Թրամփի խոսքը՝ ուղղված Պուտինին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակին Վլադիմիր Պուտինին ասել է, որ ստիպված է նրա հետ կոշտ խոսել տեսախցիկների առջև: Նման բացահայտում է արել Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը, գրում է The Guardian-ը:

Գրիշեմը, վերհիշելով Թրամփի խոսքերը, ասել է. ՛՛Լավ, ես պատրաստվում եմ փոքր-ինչ կոշտ լինել Ձեզ հետ մի քանի րոպե, սակայն այդ ամենը տեսախցիկների համար է, հենց նրանք հեռանան, մենք կխոսենք: Հասկանում եք չէ՞՛՛:

Նա նաև նշել է, որ լսել է, թե ինչպես է Թրամփն այդպես ասում Պուտինին 2019 թ. Օսակայում կայացած հանդիպմանը:

Նշվում է, որ Գրիշեմն այս բացահայտումն արել է ՛՛Հիմա ես կպատասխանեմ ձեր հարցերին՛՛ գրքում, որը հրատարակվելու է հաջորդ շաբաթ, և որի կրկնօրինակը հայտնվել է The Washington Post-ի տիրապետության տակ:

Հազղորդվում է նաև,Թրամփի նախագահության ընթացքում մեծ  ուշադրություն էին դարձնում Պուտինի հետ նրա հարաբերություններին:

  • Կիսվել: