երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ես համակարգում եմ գործողությունները ԵՄ շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը. Բորել

Ես համակարգում եմ գործողությունները ԵՄ շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը. Բորել

ԵՄ-ն ակտիվացրել է ճգնաժամային կենտրոնը՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

՛՛Ես հեռախոսային բանակցություններ եմ վարել G7 երկրների ԱԳ նախարարների հետ, մենք քննարկել ենք իրավիճակը Ռուսաստանում: Ես համակարգում եմ գործողությունները ԵՄ շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը՛՛,-նշել է նա

Միևնույն ժամանակ Բորելը հայտարարել է, որ իրենց աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։

 

  • Կիսվել: