Երուսաղեմում ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)
Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի են ունեցել բախումներ ոստիկանների եւ պաղեստինցիների միջեւ, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ պաղեստինցիները բարիկադներ են կառուցել Ալ Աքսա մզկիթի ներսում եւ քարեր նետել ոստիկանության ուղղությամբ՝ ի պատասխան ներս մտնելու նրանց փորձերի։
Այս պահի դրությամբ վիրավորվածների կամ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։
Տաճարի լեռը, որի վրա է գտնվում նաեւ Ալ Աքսա մզկիթը, վակֆի՝ կրոնական ֆոնդի տնօրինության տակ է, որը կառավարում եւ ֆինանսավորում է Հորդանանը։ Դա սրբատեղի է հրեաների համար, քանի որ այստեղ են գտնվում աստվածաշնչյան տաճարները, իսկ Ալ Աքսան իսլամի երրորդ սրբատեղին է, ինչի պատճառով այս շրջանը վերածվել է պաղեստինաիսրայելական հակամարտության հիմնական օջախներից մեկի։