շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երուսաղեմի ոստիկանությունը Տաճարի լեռան վրա անկարգությունների ժամանակ կիրառել է արցունաբեր գազ և ռետինե փամփուշտներ

Երուսաղեմի ոստիկանությունը Տաճարի լեռան վրա անկարգությունների ժամանակ կիրառել է արցունաբեր գազ և ռետինե փամփուշտներ

Իսրայելի ոստիկանությունն ուրբաթ առավոտյան հատուկ միջոցներ է գործի դրել՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի մոտ անկարգությունները ճնշելու համար: Այս մասին հաղորդում է Kan ռադիոկայանը։

Բախումների ժամանակ անկարգությունների մասնակիցները հրավառություն են արել և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան բժշկական ծառայություններին, հայտնում է, որ վիրավորվել է առնվազն 10 արաբ։ Ըստ ռադիոկայանի՝ բախումների ժամանակ դիմակավորված մի քանի մասնակիցներ բարձրացրել են Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ արմատական ​​պաղեստինյան շարժման դրոշը։

«Այս առավոտ հարյուրավոր պաղեստինցի խուլիգաններ անկարգություններ են կազմակերպել Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Ոստիկանները ստիպված են եղել բարձրանալ լեռը՝ ագրեսիվ ամբոխը ցրելու և առավոտյան աղոթքի մասնակիցներին ապահով հեռանալու հնարավորություն տալու համար», – այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երուսաղեմում ոստիկանական ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության մեջ՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը Երուսաղեմում բախումներին և անկարգություններին դիմակայելու համար։

  • Կիսվել: