հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզում» կրկին միջադեպ է գրանցվել

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզում» կրկին միջադեպ է գրանցվել

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզումի» կրկին միջադեպ է գրանցվել։ The Armenian Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է ու տեսանյութ հրապարակել, որ Ջորջ Ուորվար անունով անձը, ով ավելի վաղ հանդիպել էր Ateret Cohanim-ի ղեկավարների հետ, ագրեսիվ կերպով ահաբեկել, սպառնացել է Երուսաղեմի տեղական խաղաղ հայ համայնքի ներկայացոիցիչներին, որոնք գտնվել են «Կովերի պարտեզի» տարածքում։

Տարածքում եղել են նաև հոգևորականներ։

«Ես ձեզ հերթով դուրս կբերեմ այստեղից, այ մնացուկներ»,- արաբերենով գոռացել է նա։

Նշվում է, որ Ateret Cohanim-ը ծայրահեղական կազմակերպություն է, որի առաքելությունն է հուդայացնել Երուսաղեմի ամբողջ Հին քաղաքը։

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել սադրանքներին չտրվել. «Պրովոկացիա է անում, թող գոռա, որ գոռում է, ծափ տվեք»։

Նշենք, որ «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։

Այս տարվա նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին:

Դրանից հետո իրավիճակը լարվել է վերաբնակիչների և հայ համայնքի միջև։ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժում է ձևավորվել, որը թույլ չի տալիս տարածքում շինարարություն իրականացնել։

  • Կիսվել: