երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երուսաղեմի ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի

Երուսաղեմի ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի

Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում է Haaretz թերթը։

Հինգշաբթի առավոտյան երկու զինված ահաբեկիչներ մեքենայով ժամանել են Երուսաղեմի մուտքի Գիվատ Շաուլ խաչմերուկ և կրակ բացել ավտոբուսի կանգառում կանգնած խաղաղ բնակիչների վրա։ Հարձակվողները տեղում վնասազերծվել են։ Ահաբեկչության հետևանքով զոհվել են 24-ամյա մի աղջիկ, 60-ամյա կին և 73-ամյա տղամարդ, վիրավորվել է 5 մարդ։

Հաղորդվում է, որ միջադեպի ականատեսներից մեկը սկսել է կրակել ահաբեկիչների վրա, սակայն ինքը վիրավորվել է իսրայելցի զինվորների պատասխան կրակից, որոնք նրան շփոթել են հարձակվողի հետ։ Նա մահացել է հինգշաբթի երեկոյան ստացած վերքերից։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ Ալ-Քասամ բրիգադը։

  • Կիսվել: