հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Երրորդ երկրներ ԵՏՄ արտահանման ցուցանիշը ավելացել է 42,5 տոկոսով. Ժապարով

Երրորդ երկրներ ԵՏՄ արտահանման ցուցանիշը ավելացել է 42,5 տոկոսով. Ժապարով

2021թ. երրորդ երկրների հետ ԵՏՄ արտաքին առեւտրի ծավալը ավելացել է 34,4 տոկոսով, այդ թվում՝ ապրանքների արտահանումն ավելացել է 42,5 տոկոսով։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել Ղրղզստանի վարչապետ Աքիլբեկ Ժապարովը։

Նա ավելացրել է, որ փոխադարձ առեւտրի ծավալն ավելացել է մեկ երրորդով, ԵՏՄ անդամ բոլոր պետություններում գրանցվել է արտահանման ծավալի աճ։

«Տնտեսական ակտիվության վերականգնումը համավարակին դիմակայելու, ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման եւ բիզնեսի համար պայմանների ստեղծման մեր համատեղ գործողությունների արդյունքն է»,- ընդգծել է Ժապարովը։

  • Կիսվել: