ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երկու զոհ. ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ուժերի կողմից Բելգորոդի Էլեկտրակայանը խոցվելու մասին

Երկու զոհ. ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ուժերի կողմից Բելգորոդի Էլեկտրակայանը խոցվելու մասին

Ուկրաինական ուժերը խոցել են Բելգորոդ քաղաքի ՛՛Լուչ՛՛ Էլեկտրակայանը: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Пепел՛՛ տելեգրամյան ալիքից։

Ինչպես նշվում է՝ ռուսական կողմը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ:
Հրապարակված տեսանյութում կայանի տարածքից բարձրացող ծուխ է երևում, լսվում են տագնապի ազդանշաններ։

Հաղորդվում է նաև, որ նույն էլեկտակայանը նաև երեկ էր թիրախավորվել, ինչի հետևանքով շրջանի ավելի քան 40 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության:

 

  • Կիսվել: