շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկու պայթյուն Է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի շենքի մոտ

Երկու պայթյուն Է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի շենքի մոտ

Նոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն Է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ:

Այդ մասին հայտնել Է տեղական Tolo News հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ այս պահին Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ նաեւ գտնվում են օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, փոխհրաձգություն Է ընթանում հարձակվողների եւ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ:

Ինչպես հեուստաալիքին հայտնել Է արմատականների կողմից նշանակված՝ տեղեկատվության եւ մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին, առաջին պայթյունը որոտացել Է բուժհիմնարկի շենքի մուտքի մոտ, երկրորդը՝ դրա մերձակայքում:

Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցը նախատեսված Է 400 մահճակալ-տեղի համար եւ պատկանում Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:

Պատահարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: