Արմավիրի բանտի 12-րդ խցում դատապարտյալներ են ծեծի ենթարկվել. ինչ է կատարվել
ArmԼur.am-ի տեղեկութրուններով երեկ Արմավիրի բանտի 5-րդ տեղամասի թիվ 12 խցի ազգությամբ եզդի դատապարտյալին անվտանգության բաժնի աշխատողները ծեծի են ենթարկել և տեղափոխել են պատժախուց։
Ի պատասխան մեր տեղեկությունների՝ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց.
«Առավոտյան` ծառայողների հերթական շրջայցի ժամանակ, երկու կալանավորված անձ խցում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին, ինչի համար նրանց նկատմամբ կիրառվել են համապատասխան միջոցառումներ և տեղափոխել են պատժախուց»։


