երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երկրաշարժի պատճառով ընդհատվել Է ՄԱԿ-ի ԱԽ նիստը

Երկրաշարժի պատճառով ընդհատվել Է ՄԱԿ-ի ԱԽ նիստը

Նյու Յորքում երկրաշարժ է գրանցվել, որի պատճառով հետաձգվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5․5 մագնիտուդ։ Ելույթ ունեցողներից մեկի ելույթի ժամանակ ցնցումներ են զգացվել, ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ մարմնի նախագահ Վանեսա Ֆրեզյերին հարցրել են՝ ընդհատե՞լ ելույթը։ Մոտ մեկ րոպե տևած դադարից հետո նիստը շարունակվել է։

 

  • Կիսվել: