հինգշաբթի, հունիս 17
17 / 6 / 2021
Երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հուշագիր է ստորագրվել Իրանի և Ադրբեջանի միջև

Երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հուշագիր է ստորագրվել Իրանի և Ադրբեջանի միջև

Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին տեղեկացրել է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև Երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը:

Էսլամին հաստատել է, որ հուշագիրը նախատեսում է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքների առավել արդյունավետ շահագործում: Նա նաև ասել է, որ Իրանը փորձում է ավարտին հասցնել Ռաշտ-Աստարա մայրուղու ընդլայնումը Բաքվի ուղղությամբ, որը կրճատելու է ճանապարհի տևողությունը՝ այն 6-ից հասցնելով 2 ժամի։

Ադրբեջան կատարած մեկօրյա այցի ընթացքում պաշտոնյան այցելել է Աստարայի և Նախիջևանի երկաթուղիներ ու մայրուղիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով`Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։

  • Կիսվել: