կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում. իրանագետ

Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում. իրանագետ

Այսօր Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր էր, իսկ վաղը Թեհրանի ժամանակով առավոտյան 8:00-ից ողջ երկրով մեկ բացվելու են ընտրատեղամասերը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ընտրությունները խիստ մրցակցային են և կարող են լինել անակնկալներով լի։ Չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։

Նաև պանթյուրքական շրջանակների կողմից առաջ մղվող Մասուդ Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողական-հայրենասիրական շրջանակներում միասնական թեկնածուի բացակայության պայմաններում զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։

Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում»,- նշել է իրանագետը։

 

  • Կիսվել: