շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանը Թուրքիան անվանել է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման առանցքային երկիր

Էրդողանը Թուրքիան անվանել է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման առանցքային երկիր

Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հացահատիկի նախաձեռնությունն ավելի մեծ ծավալով վերսկսելու համար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
 
Նա Թուրքիան անվանել է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման առանցքային երկիր։
 
Էրդողանը վստահեցրել է, որ Անկարան առաջին իսկ օրվանից հավասարակշռված և արդարացի վերաբերմունք է ցուցաբերել։
 
«Մեր նպատակը երկխոսության և դիվանագիտության միջոցով  մեր երկրի շուրջ խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի ստեղծելն է»,- ավելացրել է նա, հաղորդում է Anadolu-ն։

  • Կիսվել: