հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը թուրք ժողովրդին մեկ տարի անվճար գազ է խոստացել

Էրդողանը թուրք ժողովրդին մեկ տարի անվճար գազ է խոստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է իր համաքաղաքացիներին, որ Սև ծովի «Սաքարյա» հանքավայրից բնական գազի արդյունահանման մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում անվճար գազ կտրամադրվի երկրի տնային տնտեսություններին։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում իշխանությունները ներքին սպառման վառելիք կտրամադրեն ամսական մինչև 25 խմ ծավալով։ Համապատասխան հայտարարությունն արել է մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, նշում է Reuters-ը։

 

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ սևծովյան բնական գազը կծածկի Թուրքիայի վառելիքի կարիքների մինչև 30 տոկոսը։

  • Կիսվել: